Ոսկի, օծանելիք և տխիլ. Ինչ արտադրանք է արտահանվում Շվեյցարիա, որի հետ գործի է դրվել ազատ առևտրի համաձայնագիրը
Ոսկի, օծանելիք և տխիլ. Ինչ արտադրանք է արտահանվում Շվեյցարիա, որի հետ գործի է դրվել ազատ առևտրի համաձայնագիրը

Այն երկրների թվին, որոնց հետ Վրաստանը ունի ազատ առևտրի հնարավորություն, մայիսի մեկից ավելացել են Շվեյցարիան և Լիխտեյնշտեյնը:

Առաջին ալիքը սաքստատից պահանջել է առևտրական տվյալները: Պարզվում է, որ Վրաստանից Շվեյցարիա հիմնականում արտահանվում է չմշակված կամ կիսով մշակված ոսկի: 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին այս արտադրանքի արտահանումը կազմել է 17,9 մլն. դոլար, որը 18,5 տոկոսով ավել է  նախորդ տարվա ցուցանիշից: Այս տարի Շվեյցարիա է արտահանվել 439 հազար դոլարի օծանելիք, 309 հազար դոլարի տխիլ, 268 հազար դոլարի ժամացույցներ և 156 հազար դոլարի կոսմետիկա:

Շվեյցարիայից Վրաստան է ներկրվում հիմնական բժշկական ոլորտի հետ կապված արտադրանք: Հունվար-մարտ ամիսներին բժշկական սարքավորանքների ներմուծման ծավալը կազմել է 8,4 մլն. դոլար, ճառագայթման սարքավորանքները՝ 5,9 մլն. դոլարի, մարդու և կենդանիների պատվաստուկները՝ 1,37 մլն. դոլար, վերականգնված կամ օգտագործված անիվներինը՝ 712 հազար դոլար և այլն:

Հունվար-մարտ ամիսներին, Լիխտեյնշտեյնից Վրաստան է ներմուծվել 138 հազար դոլարի արտադրանք, իսկ արտահանում տեղի չի ունեցել:

Շվեյցարիան և Լիխեյնշտեյնը մտնում են Եվրոպայի ազատ առևտրի միության (EFTA) մեջ, որի հետ Վրաստանը համաձայնագիր է ստորագրել 2016 թվականի հունիսի 27-ին: Կազմակերպության անդամ երկու երկրների՝ Իսլանդիայի և Նորվեգիայի հետ ազատ առևտրի տարածքը գործի է դրվել 2017 թվականի սեպտեմբերի մեկից: Նորվեգիա արտահանման ծավալը այս տարի կազմել է 334 հազար դոլար, իսկ ներմուծումը 1,5 մլն. դոլար: Իսլանդիա արտահանվել է 70 հազար դոլարի արտադրանք, իսկ ներմուծվել է 1,28 մլն. դոլարի արտադրանք:

 

Թողնել մեկնաբանություն