Որտեղ և ում համար է արգելվում մարիխուանայի օգտագործումը - ՆԳՆ-ը պատրաստել է օրենսդրական փոփոխություններ
Որտեղ և ում համար է արգելվում մարիխուանայի օգտագործումը - ՆԳՆ-ը պատրաստել է օրենսդրական փոփոխություններ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մարիխուանայի օգտագործման վնասակար ազդեցությունից հասարակությանը, առանձնապես պատանիներին պաշտպանելու նպատակով, մարիխուանայի անօրեն շրջանառության ռիսկերից խուսափելու համար, ելնելով սահմանադրական դատարանի որոշումից, պատրաստել է օրենսդրական փոփոխություններ, որը ներկայացվելու է կառավարության մոտակա նիստին,-այս մասին նշված է գերատեսչության հայտարարությունում:

«Ցանկանում ենք հասարակությանը փոխանցել լրատվություն մարիխուանայի օգտագործման կապակցությամբ սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 30-ի որոշման պրակտիկայում կատարման նպատակով, ներքին գործերի նախարարության կողմից ծրագրվող միջոցառումների մասին:

Նշված որոշմամբ սահմանադրական դատարանը ստեղծել է նոր իրավական իրականություն, մարիխուանայի անձնական օգտագործումը ոչսահմանադրական է համարում ոչ միայն քրեական այլ նաև վարչական պատժամիջոցները: Դրա հետ մեկտեղ, դատարանը նրա օգտագործումը արգելել է հանրային տարածությունում, անչափահասի մոտակայքում, դպրոցի տարածքում, այնպիսի վայրերում, որտեղ սահմանափակումը նպատակաուղղված է անչափահասին վնասակար ազեցությունից պաշտպանելուն»,-նշված է հայտարարության մեջ:

Ինչպես նշված է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, գերատեսչության հիմնական նպատակն է պաշտպանել կարգ ու կանոնը և հասարակական կարգը, այդ թվում պաշտպանել հասարակությանը մարիխուանայի վնասակար ազդեցությունից այն նորմերի շրջանակներում, որը սահմանադրության համաձայն սահմանել է սահմանադրական դատարանը: