Որպեսզի հասկանանք, թե ինչ նշանակություն ունի  Թուրքիան ՆԱՏՕ-ի համար, պետք է նայենք քարտեզին. Ենս Սթոլթենբերգ
Որպեսզի հասկանանք, թե ինչ նշանակություն ունի Թուրքիան ՆԱՏՕ-ի համար, պետք է նայենք քարտեզին. Ենս Սթոլթենբերգ

Թուրքիան շատ կարևոր է ՆԱՏՕ-ի համար,- այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

Սթոլթենբերգի խոսքով, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ռազմական գործողություն սկսելը քննադատել են ՆԱՏՕ-ի բոլոր անդամները, սակայն դաշինքում Թուրքիայի անդամակցության հարցը որևէ մեկը կասկածի տակ չի դրել:

«Թուրքիան միացել է ԻՊ-ի դեմ պայքարին և դաշնակիցներին տրամադրել իր բազաները: Թուրքիան միակ երկիրն է ՆԱՏՕ-ում, որը սահմանամերձ է Սիրիային և Իրաքին: Թուրքիայում ապրում է 3.6 միլիոն միգրանտ: Որպեսզի հասկանանք ՆԱՏՕ-ի համար Թուրքիայի կարևորությունը, պետք է նայենք քարտեզին և ուսումնասիրենք Թուրքիայում առկա աշխարհառազմավարական իրավիճակը»,- նշել է Սթոլթենբերգը: