Որպեսզի համաներման հանձնաժողովը լինի արդարադատության նախարարության ենթակայության տակ, անհրաժեշտ են որոշ օրենսդրական փոփոխություններ և այս թեմայի շուրջ ընթանում է աշխատանք. Խատիա Մոիսծրափիշվիլի
Որպեսզի համաներման հանձնաժողովը լինի արդարադատության նախարարության ենթակայության տակ, անհրաժեշտ են որոշ օրենսդրական փոփոխություններ և այս թեմայի շուրջ ընթանում է աշխատանք. Խատիա Մոիսծրափիշվիլի

Որպեսզի համաներման հանձնաժողովը լինի արդարադատության նախարարության ենթակայության տակ, անհրաժեշտ են որոշ օրենսդրական փոփոխություններ և այս թեմայի շուրջ ընթանում է աշխատանք,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Խատիա Մոիսծրափիշվիլին՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին:

Ինչպես նշել է Խատիա Մոիսծրափիշվիլին, ցանկացած դեպքում համաներման առնչությամբ վերջնական որոշումը կայացնելու է Վրաստանի նախագահը:

«Մշակվում է հայեցակարգ, ըստ որի հանձնաժողովը աշխատելու է արդարադատության նախարարության ենթակայության տակ: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարարը, սակայն համաներումը Վրաստանի նախագահի հայեցողությունն է և ցանկացած դեպքում համաներման առնչությամբ վերջնական որոշումը կայացնելու է նախագահը: Որպեսզի համաներման հանձնաժողովը լինի արդարադատության նախարարության ենթակայության տակ, անհրաժեշտ են որոշ օրենսդրական փոփոխություններ և այս թեմայի շուրջ ընթանում է աշխատանք»,- հայտարարել է Խատիա Մոիսծրափիշվիլին: