Որպես Վրաստանի շարքային քաղաքացի, դիմում եմ համապատասխան մարմիններին, սկսեն հետաքննություն, նման բարդ իրավիճակում ինչու է տեղի ունենում խտրական հայտարարությունների տարածում. Ռամիլիա Ալիևա
Որպես Վրաստանի շարքային քաղաքացի, դիմում եմ համապատասխան մարմիններին, սկսեն հետաքննություն, նման բարդ իրավիճակում ինչու է տեղի ունենում խտրական հայտարարությունների տարածում. Ռամիլիա Ալիևա

Որպես Վրաստանի շարքային քաղաքացի, դիմում եմ համապատասխան մարմիններին, սկսեն հետաքննություն, նման բարդ իրավիճակում ինչու է տեղի ունենում խտրական հայտարարությունների տարածում,- այս մասին սոցիալական ցանցում գրել է առաջին ալիքի «Բազմապիսի Վրաստան» նախագծի ղեկավար, Ռամիլիա Ալիևան:

«Մառնեուլիի կարանտինից հետո սոցիալական ցանցում անընդհատ տարածվում են խտրականություն պարունակող հայտարարություններ: Վրացիները ճնշում են ադրբեջանցիներին, վրացիները վտարում են ադրբեջանցիներին երկրից: Զուգահեռաբար մեկնարկել է քարոզարշավ ՝ Ոչ խտրականությանը խորագրող, որին մասնակցում են հայտնի դեմքեր և հիմնական կարգախոսն է՝ Մենք սիրում ենք մեր ազերիներին:

Որպես Վրաստանի շարքային քաղաքացի, դիմում եմ համապատասխան մարմիններին, սկսեն հետաքննություն, նման բարդ իրավիճակում ինչու է տեղի ունենում խտրական հայտարարությունների տարածում: Ինձ համար միևնույն է, թե ով է կանգնած այս ամենի ետևում, ինձ համար կարևոր է, որ այդ մարդիկ պատժվեն օրենքի համաձայն»,- գրել է Ալիևան և դիմել Վրաստանի կառավարությանը և ներքին գործերի նախարարությանը:

Թողնել մեկնաբանություն