Որպես օրինապաշտ քաղաքացի, եկել եմ և պատասխանելու եմ քննչական հանձնաժողովի հարցերին. Իրակլի Շոթաձե
Որպես օրինապաշտ քաղաքացի, եկել եմ և պատասխանելու եմ քննչական հանձնաժողովի հարցերին. Իրակլի Շոթաձե

Նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հայտարարում է, որ պատասխանելու է Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովի բոլոր հարցերին,- այս մասին նա լրագրողներին է հայտնել նախքան քննչական հանձնաժողովի նիստի մեկնարկը:

«Որպես օրինապաշտ քաղաքացի, եկել եմ և պատասխանելու եմ բոլոր հարցերին, մնացածը կհայտնեմ հանձնաժողովի նիստից հետո»,- հայտարարել է Իրակլի Շոթաձեն:

Քննչական հանձնաժողովն այսօր հարցաքննելու է նաև ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:

Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին հարցաքննելու են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին և նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: