Որպես քաղաքապետ, կցանկանայի, որ մենք կարողանայինք առողջ բանավեճ ունենալ տարբեր հարցերի շուրջ, ես պատրաստ եմ, այս քայլն անել, ես չեմ ուզում հասարակությունը բաժանել իմերի և ոչիմերի, ես բոլորի քաղաքապետն եմ. Կախա Կալաձե
Որպես քաղաքապետ, կցանկանայի, որ մենք կարողանայինք առողջ բանավեճ ունենալ տարբեր հարցերի շուրջ, ես պատրաստ եմ, այս քայլն անել, ես չեմ ուզում հասարակությունը բաժանել իմերի և ոչիմերի, ես բոլորի քաղաքապետն եմ. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Վրաստանում կարծիքի արտահայտումն ու ազատությունը պաշտպանված են։

Ըստ նրա՝ բոլորն ունեն արտահայտվելու ազատություն, գլխավորը օրենքի սահմաններից դուրս չգնալն է:

«Ինչ վերաբերում է հեղափոխությանը, ապա այս երկրում պաշտպանված է մտքի, ազատության արտահայտությունը։ 2012 թվականից սկսած կան առաջընթաց քայլեր, որոնք գնահատվում և պահպանվում են։ Բոլորն էլ հնարավորություն ունեն, դա կարող է լինել գործողության առումով, ոչ ոք ու ոչինչ չի կարող սահմանափակել, գլխավորն այն է, որ այդ ամենը լինի օրենքի շրջանակներում։ Հենց որ խախտումներ լինեն, բնականաբար, համապատասխան ծառայությունները անպայման կլուծեն»,- ասել է Կալաձեն։

Կալաձեի խոսքով, քրեակատարողական համակարգը կանի ամեն ինչ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական անվտանգությունն ապահովելու համար։

«Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա հանրահավաքներ անելն իրենց որոշումն է, եթե այլ կերպ արտահայտեն իրենց տեսակետները, ոչ ոք չի սահմանափակի։ Ես՝ որպես քաղաքի քաղաքապետ, ցանկանում եմ, որ նստենք, բանավիճենք, առողջ բանավեճ ծավալենք տարբեր հարցերի շուրջ։ Ես՝ որպես քաղաքապետ, պատրաստ եմ այս քաղաքի համար կրկին ու կրկին գնալ այս քայլին։ Ես իսկապես չեմ ուզում հասարակությունը բաժանել իմերի ու ոչիմերի, ես բոլորի քաղաքապետն եմ ու ամեն ինչ անելու եմ, որ այս քաղաքի վերակառուցումն անշրջելի գործընթաց լինի։ Ես չեմ ասում, որ մենք պետք է եղբայրներ լինենք, դա պետք չէ, բայց առողջ քաղաքական գործընթաց վարելու համար համագործակցությունը շատ կարևոր է»,- ասել է Կախա Կալաձեն։

Թողնել մեկնաբանություն