Որպես կանոն, ամբողջ պատկերը պետք է հստակեցվի հունվարի վերջին, և ես համոզված եմ, որ արդյունքում մենք կստանանք բազմակուսակցական խորհրդարան. Իրակլի Կոբախիձե
Որպես կանոն, ամբողջ պատկերը պետք է հստակեցվի հունվարի վերջին, և ես համոզված եմ, որ արդյունքում մենք կստանանք բազմակուսակցական խորհրդարան. Իրակլի Կոբախիձե

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեի գնահատմամբ, ամանորյա տոներից հետո քաղաքական կուսակցությունների միջև բանակցությունները կշարունակվեն:

Կոբախիձեի խոսքով, ինքը վստահ է, որ արդյունքում խորհրդարանը կլինի բազմակուսակցական:

«Մենք սպասում ենք հինգերրորդ փուլին, խորհրդակցություններ կունենանք դեսպանների հետ: Կարծում եմ հենց ամանորյա արձակուրդներն ավարտվեն, հնարավոր կլինի անց կացնել հինգերրորդ փուլը, և բանակցությունները կշարունակվեն: Որպես կանոն, ամբողջ պատկերը պետք է հստակեցվի հունվարի վերջին, և ես համոզված եմ, որ արդյունքում մենք կստանանք բազմակուսակցական խորհրդարան», – Վրաստանի առաջին ալիքին ասել է Իրակլի Կոբախիձեն: