Որպես գործադիր իշխանությունների ներկայացուցիչ, ցանկանում եմ նշել Վրաստանի մեծ առաջընթացը, սակայն կան կարևոր պահեր ժողովրդավարական ճանապարհին. Եղիսաբեթ Ռուդ
Որպես գործադիր իշխանությունների ներկայացուցիչ, ցանկանում եմ նշել Վրաստանի մեծ առաջընթացը, սակայն կան կարևոր պահեր ժողովրդավարական ճանապարհին. Եղիսաբեթ Ռուդ

Ցցանկանում եմ ընդգծել այն մեծ առաջընթացը, որը գրանցել է Վրաստանը, սակայն այժմ կան ​​շատ կարևոր պահեր Վրաստանի ժողովրդավարական ճանապարհին,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար,  Եղիսաբեթ Ռուդը, որին հարցրել են ԱՄՆ-ի կոնգրեսական, հանրապետական կուսակցության անդամ, Մարկուեյն Մալինի նամակի մասին:

Դեսպանի պաշտոնակատարի խոսքով, կոնգրեսը իրենից ներկայացնում է ԱՄՆ-ի կառավարության օրենսդիր իշխանությունը:

«Կոնգրեսը Միացյալ Նահանգների օրենսդիր ճյուղն է, ուստի ես կառաջարկեմ ձեզ մանրամասն մեկնաբանությունների համար դիմել նրանց: Ինչ վերաբերում է ինձ, որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, ես կցանկանայի ընդգծել այն մեծ առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է, սակայն այժմ շատ կարևոր պահ է Վրաստանի ժողովրդավարական ճանապարհին: Նկատի ունեմ այն ​​քաղաքական երկխոսությունը, որն ընթանում է Միացյալ Նահանգների, Եվրամիության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Սա շատ լավ հնարավորություն է իշխող կուսակցության և ընդդիմադիր կուսակցությունների միջև համաձայնության գալու համար, որ գնան որոշակի զիջումների և ընդունեն լավագույն մոդելը երկրի և ժողովրդավարության զարգացման համար»,- ասել է Եղիսաբեթ Ռադը:

Նրա խոսքով, կարևոր է ընտրական բարեփոխումների իրականացումը, որտեղ կնախատեսվեն ԵԱՀԿ-ի հանձնարարականները:

«Կարևոր է ընդունել այնպիսի ընտրական բարեփոխումներ, որոնք հաշվի են առնում այս առումով ԵԱՀԿ-ի հանձնարարականները: Կարեւոր է նաև երկրում ցանկացած հետաքննություն, մեղադրանք և դատավարություն ազատ լինի քաղաքական ազդեցությունից, քանզի դա էլ ավելի կուժեղացնի մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև կխթանի գրավիչ ներդրումային մթնոլորտին և միևնույն ժամանակ կամրապնդի մեր ընդհանուր արժեքները, ինչը Միացյալ Նահանգների և Վրաստանի ռազմավարական համագործակցության հիմքն է»,- ասել է Եղիսաբեթ Ռուդը: