Որ կուսակցությունը քանի մանդատ ունի, ԿԸՀ-ի կողմից հաստատված վերջնական արդյունքներով
Որ կուսակցությունը քանի մանդատ ունի, ԿԸՀ-ի կողմից հաստատված վերջնական արդյունքներով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով, Վրաստանի խորհրդարանում ամենից շատ մանդատ ունի ՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը:

ԿԸՀ-ը 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հաստատել է այսօր:

ԿԸՀ-ի տվյալներով, Վրաստանի խորհրդարանում մանդատները բախշվել են հետևյալ կերպ.

«Եվրոպական Վրաստանը» կունենա հինգ մանդատ, «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է»՝ 36 մանդատ: «Հայրենասերների դաշինք» ՝ չորս մանդատ: «Լեյբորիստական ​​կուսակցություն» ՝ մեկ մանդատ: «Մոքալաքեեբի՝ Ալեկո Էլիսաշվիլի» երկու մանդատ: «Գիորգի Վաշաձե – ռազմավարություն Աղմաշենեբելի» չորս մանդատ: «Գիրչի» ՝ չորս մանդատ: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ 90 մանդատ, այստեղից 60-ը՝ համամասնական, իսկ 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով: «Լելո» ՝ չորս մանդատ:

Թողնել մեկնաբանություն