Որ անկախ թեկնածուին կաջակցի իշխող թիմը հայտնի կդառնա այսօր
Որ անկախ թեկնածուին կաջակցի իշխող թիմը հայտնի կդառնա այսօր

«Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը տեղի է ունենալու այսօր:

Առաջին ալիքի լրատվությամբ, կուսակցության կենտրոնական գրասենյակում քաղխորհրդի նիստը սկսվելու է ժամը 17:00-ին:

Քաղխորհրդի նիստին խորհրդակցելու են, թե ինչ ձևով է Վրացական երազանքը ներգրավվելու հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններին և, որ անկախ թեկնածուին է աջակցելու:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախագահի թեկնածություն ցանկացողների հայտերի ընդունման գործընթացը ավարտվել է սեպտեմբերի 8-ին:

ԿԸՀ  է մտել 46 դիմում, այստեղից  23-ը ներկայացվել է նախաձեռնողական խմբերի, իսկ  19-ը քաղաքական  կուսակցությունների կողմից:

Թեկնածու գրանցվելու ցանկացողները 10 օրվա ընթացքում , ցանկացողները ընտրական վարչակազմ պետք է ներկայացնեն աջակիցների ստորագրությունները: Ստորագրությունների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է, իսկ գրանցումը ավարտվելու է սեպտեմբերի 28-ին:

Այս պահի դրությամբ գրանցվել է նախագահության վեց թեկնածու, դրանք են՝ Միխեիլ Գելա Սալուաշվիլին «արդարության վերականգնման միություն ազգի ձայն. աստվածն է մեր արդարությունը», Զվիադ Բաղդավաձե «քաղաքացիական պլատֆորմ – նոր Վրաստան», Շալվա Նաթելաշվիլի «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», Դավիթ Բաքրաձե «Եվրոպական Վրաստան», Գրիգոլ Վաշաձե «միասնական ազգային շարժում» և Իրակլի Գորգաձե «շարժում ազատ Վրաստանի համար»:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին:

 

Թողնել մեկնաբանություն