Ողջունում ենք Վեսթերոսում երկարատև քաղաքացիական պատերազմի ավարտին. Չեխիայի արտաքին գործերի նախարարություն
Ողջունում ենք Վեսթերոսում երկարատև քաղաքացիական պատերազմի ավարտին. Չեխիայի արտաքին գործերի նախարարություն

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է «գահերի խաղ» հեռուստասերիալի եզրափակիչ էպիզոդին: Համապատասխան գրառումը հայտնվել է Չեխիայի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքի էջում:

«Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Վեսթերոսում երկարատև քաղաքացիական պատերազմի ավարտին: Բրենդոն Ստարկի ընտրությունը դրական ենք գնահատում, նա աջակցելու է թագավորությունում կայունության և բնակչության ապրելակերպի պայմանների բարելավմանը»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, «գահերի խաղ» հեռուստասերիալի վերջին էպիզոդը «Էիչբիո» հեռուստատեսությունը ցուցադրել է երեկ: