Ողջունում եմ Վրաստանի ներդրումը Արբեջանի և Հայաստանի միջև գերիների հարցով համաձայնության ձեռքբերման կապակցությամբ. Լևան Դոլիձե
Ողջունում եմ Վրաստանի ներդրումը Արբեջանի և Հայաստանի միջև գերիների հարցով համաձայնության ձեռքբերման կապակցությամբ. Լևան Դոլիձե

Կարևոր է, որ տարածաշրջանում Վրաստանի քաղաքականությունը նպաստի գործընկերների հետ վստահության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդմանը, – այս մասին սոցիալական ցանցում գրում է «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից, Լևան Դոլիձեն:

Դոլիձեի հայտարարությամբ, ինքը ողջունում է Վրաստանի ներդրումը Ադրբեջանի ու Հայաստանի միջև գերիների հարցում համաձայնության գալու կապակցությամբ:

«Ես ողջունում եմ Վրաստանի ներդրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հարցի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ: Կարևոր է, որ տարածաշրջանում Վրաստանի քաղաքականությունը նպաստի վստահության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդմանը և Վրաստանի, ինչպես կայունությանը և խաղաղությանը նպաստող երկրի դերի արտահայտմանը», – գրել է Լևան Դոլիձեն:

Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկությամբ, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիկերի ներգրավմամբ, ադրբեջանական կողմը ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված Հայաստանի 15 քաղաքացիների:

Թողնել մեկնաբանություն