Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «վրացական երազանքի» խորհրդարանական թիմը աջակցելու է սահմանադրական փոփոխություններին. Մամուկա Մդինարաձե
Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «վրացական երազանքի» խորհրդարանական թիմը աջակցելու է սահմանադրական փոփոխություններին. Մամուկա Մդինարաձե

Որպես մեծամասնության առաջնորդ, ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «վրացական երազանքի» խորհրդարանական թիմը աջակցելու է սահմանադրական փոփոխություններին,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն:

Ինչպես նշել է Մդինարաձեն, ամենայն հավանականությամբ սահմանադրական փոփոխությունները չեն տապալվելու:

«Կարող ենք ասել, որ մեծ հավանականությամբ մենք կկարողանանք ընդունել սահմանադրական փոփոխությունները, քանի որ մեզանից բացի, շատ պատգամավորներ հայտարարել են, որ աջակցելու են սահմանադրական փոփոխություններին: Ամենայն հավանականությամբ, սահմանադրական փոփոխությունները չեն տապալվելու»,- ասել է Մամուկա Մդինարաձեն: