Ողջ մարդկությունը հոգնած է, սակայն աստծո օրհնությունը վեր է այդ հոգնածությունից. Իլիա երկրորդ
Ողջ մարդկությունը հոգնած է, սակայն աստծո օրհնությունը վեր է այդ հոգնածությունից. Իլիա երկրորդ

Չվախենաք հոգնածությունից, աստված փորձություն է ուղարկում մարդկությանը, սակայն միևնույն ժամանակ տալիս է ուրախություն և ուժ,- այս մասին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է կիրակնօրյա պատարագի ժամանակ:

Պատրիարքը հիշել է նաև «հոգնել եմ, արի ինձ մոտ աստված» երգաղոթքի պատմությունը:

«Մեծություն և փառք տիրոջը: Մենք մոռանում ենք շնորհակալություն ասել: Երբ աղոթք ենք անում, առաջին հերթին աստծուն օգնի մեզ դժվար պահերին և մոռանում ենք շնորհակալություն հայտնել: Ցանկանում եմ այսօր հիշել մի աղոթք, որը շատ ենք սիրում, դա ՝ հոգնել եմ, արի ինձ մոտ աստվածն է: Այս աղոթքը ստեղծվել է սուրբ Նիկոլոզի եկեղեցում, երբ եկեղեցին այդ ժամանակ գործում էր որպես գրադարան: Մենք այդ եկեղեցի գնում էինք իբրև գիրք կարդալու, սակայն իրականում պատարագ էինք մատուցում և հենց այդ պատարագի ժամանակ աստված հուշեց ինձ ՝ հոգնել եմ, հոգնել եմ եկ ինձ մոտ աստված: Չվախենաք հոգնածությունից, աստված փորձություն է ուղարկում մարդկությանը, սակայն միևնույն ժամանակ տալիս է ուրախություն և ուժ»,-հայտարարել է Իլիա երկրորդը:

Թողնել մեկնաբանություն