Ողբերգության պատճառը պարզելու համար համագործակցում ենք համապատասխան գերատեսչությունների հետ. Echowaves Festival-ի կազմակերպչական թիմ
Ողբերգության պատճառը պարզելու համար համագործակցում ենք համապատասխան գերատեսչությունների հետ. Echowaves Festival-ի կազմակերպչական թիմ

Echowaves Festival-ի կազմակերպչական թիմը վշտակցություն է հայտնում երիտասարդ տղամարդու մահվան պատճառով և ցավակցում զոհերի ընտանիքներին և բարեկամներին:

Ինչպես նշված է կազմակերպչական թիմի հայտարարությունում, ողբերգության պատճառը պարզելու համար, իրենք համագործակցում են համապատասխան գերատեսչությունների հետ:

Փառատոնի կազմակերպիչները մեկ անգամ ևս կոչ են անում, զգուշորեն վերաբերել սեփական և ընկերների առողջությանը:

Անակլիայի ափին ընթացող երաժշտական փառատոնից շտապ օգնության խմբերը հիվանդանոց են տեղափոխել երեք երիտասարդի, որոնցից մեկը ճանապարհին մահացել է:

Անակլիայում ընթանում է ECHOWAVES փառատոնը: