Ոչ ոքի ոչ մի տեղ չենք թողնի, ովքեր որակավորմամբ կտան դրա հնարավորությունը, մեզ մոտ կզբաղեցնեն լավագույն պաշտոններ. Գիորգի Գախարիա
Ոչ ոքի ոչ մի տեղ չենք թողնի, ովքեր որակավորմամբ կտան դրա հնարավորությունը, մեզ մոտ կզբաղեցնեն լավագույն պաշտոններ. Գիորգի Գախարիա

Ոչ ոքի ոչ մի տեղ չենք թողնի, ովքեր որակավորմամբ կտան դրա հնարավորությունը, մեզ մոտ կզբաղեցնեն լավագույն պաշտոններ,- այս մասին խոսել է ՆԳ նախարար Գիորգի Գախարիան՝ «Քննչական համակարգի բարեփոխումը» խորագրով կոնֆերանսին: Նա ընդգծել է նախարարության համակարգում լավագույն կադրեր ներգրավելու և նրանց կարիերային աճի հնարավորությունները:

«Բոլորը կունենան վերապատրաստման հնարավորություն: Ներքին գործերի նախարարությունը մեծ կառույց է: Ունենք համակարգում մարդկանց պահելու հնարավորություն, սակայն գիտակցում ենք, որ պետք է գնահատվի կոմպետենցիան:

Ընդունման ձևի առնչությամբ հաստատվում է նոր կանոն, թե ինչպես է տեղի ունենալու կարիերային աճը: Մարդը մի աստիճանից մյուսին չի բարձրանա, եթե չունենա անցած համապատասխան որակավորման վերապատրաստման կուրսեր»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

«Ռեդիսոն բլու Իվերիա» հյուրանոցում Եվրամիության քրեական արդարադատության աջակցության նախագծի օժանդակությամբ ներքին գործերին նախարարությունն անցկացրել է «Քննչական համակարգի բարեփոխումը» խորագրով կոնֆերանս: Կոնֆերանսը բացել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: