Ոչ մի սադրիչի չպետք է տրվի հնարավորություն, ստվերի տակ դնել այս գործընթացը, օրենքի խախտումն անպատասխան չի մնա. Մամուկա Բախտաձե
Ոչ մի սադրիչի չպետք է տրվի հնարավորություն, ստվերի տակ դնել այս գործընթացը, օրենքի խախտումն անպատասխան չի մնա. Մամուկա Բախտաձե

Զուգդիդիում, ինչպես նաև բոլոր այլ ընտրատարածքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, կանցկացվեն բարձր չափանիշին համապատասխան,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Ղազախստանում լրագրողին հարցին ի պատասխան:

Կառավարության ղեկավարի խոսքով, բոլոր իրավախախտումներին կտրվի համապատասխան արձագանք:

«Ընտրությունների բարձր չափանիշներին համապատասխան անցկացումը մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որին մեզանից յուրաքանչյուրը վերաբերում է առանձնահատուկ զգուշությամբ: Այստեղից ելնելով, իհարկե, ոչ մի սադրիչի չպետք է տրվի հնարավորություն, ստվերի տակ դնել այս գործընթացը, օրենքի խախտումն անպատասխան չի մնա»,- հայտարարել է վարչապետը: