Ոչ մի ներքին թիմեր չկան, կա մեկ թիմ, որտեղ բոլորը պետք է պաշտպանեն կարգը, այդ թվում այն, որ թիմակցի հետ վեճը չդուրս բերեն հանրության առջև. Իրակլի Կոբախիձե
Ոչ մի ներքին թիմեր չկան, կա մեկ թիմ, որտեղ բոլորը պետք է պաշտպանեն կարգը, այդ թվում այն, որ թիմակցի հետ վեճը չդուրս բերեն հանրության առջև. Իրակլի Կոբախիձե

Հնարավոր չի թիմի ներսում լինի պառակտում և գոյություն չեն ունենա ներքին թիմեր,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Իմեդի հեռուստաալիքի եթերում:

Լրագրողը հարցրել է, թե ինչպես է պատրաստվում Վրացական երազանքը մասնակցել 2020 թվականի ընտրություններին նախորդ կազմով, երբ թիմի ներսում գոյություն ունեն դիմակայություններ, որպես օրինակ լրագրողը բերել է Էկա Բեսելիայի և Սոփո Կիլաձեի վեճը, ինչպես նաև Բեսելիայի և Վանո Զարդիաշվիլիի վեճը:

Ինչպես նշել է խորհրդարանի նախագահը, իշխանական թիմի անդամների միջև դիմակայություններ չպետք է լինեն և, որ թիմի անդամները պետք է ենթարկվեն որոշակի օրենքների: