Ոչ մի կրկնակի ընտրությունների անցկացման հիմք չկա. Կախա Կալաձե
Ոչ մի կրկնակի ընտրությունների անցկացման հիմք չկա. Կախա Կալաձե

Արտահերթ ընտրություններն անց են կացվում այնտեղ, որտեղ ընտրությունները կեղծվել են: Երկրում նման բան չի եղել,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Կախա Կալաձեն:

Ինչպես «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է Կալաձեն, ընտրություններն անց են կացվել բարձր մակարդակով:

«Ընտրություններն անց են կացվել շատ բարձր մակարդակով, որին հաջորդել են համապատասխան գնահատականներ, միջազգային և դիտորդական մակարդակներում, ինչպես նաև մեր բարեկամ երկրների կողմից: Կային փոքր թերություններ, դա էր ընտրական գործընթացում և ընտրությունների օրը: Թե ինչն էր դրա պատճառը, ապա դրա մասին նախապես խոսել ենք: Մասնավորապես, սադրանքների և կանխամտածված լարվածության առաջացումը, բայց նրանց դա չի հաջողվել»,- հայտարարել է Կալաձեն: