Ոչ մեկ չէր պատկերացնի, որ Վրաստանը և Եվրամիությունը նման առաջընթաց կգրանցեին հարաբերություններում. Սաջադ Կարիմ
Ոչ մեկ չէր պատկերացնի, որ Վրաստանը և Եվրամիությունը նման առաջընթաց կգրանցեին հարաբերություններում. Սաջադ Կարիմ

Մեզ համար մեծ պատիվ է, որ Վրաստանի նախագահը առաջին այցով ժամանել է Բրյուսել,-այս մասին եվրախորհրդարանային Սաջադ Կարիմը հայտարտարել է Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո:

«Մենք ունեցել ենք կոնստրուկտիվ զրույց: Վրաստանի նախագահը լավ է հասկանում Եվրամիության և Վրաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունների լրիվ դինամիկան: Դա մեզ հնարավորություն է տալիս կառուցենք մեր ապագա հարաբերությունները: Ոչ մեկ չէր պատկերացնի, որ Վրաստանը և Եվրամիությունը նման առաջընթաց կգրանցեին հարաբերություններում»,-հայտարարել է Սաջադ Կարիմը:

Վրաստանի նախագահը այսօր Բրյուսելում հանդիպել է եվրապատգամավորների հետ: