Ոչ էլ դեկտեմբերի 24-ից հունվարի 3-ը սահմանափակումների վերացումն է ճիշտ, մի նոր տարին անց կացնենք համեմատաբար թեթև, պետք է խախտենք վարակի տարածման շղթան. Դավիթ Գադելիա
Ոչ էլ դեկտեմբերի 24-ից հունվարի 3-ը սահմանափակումների վերացումն է ճիշտ, մի նոր տարին անց կացնենք համեմատաբար թեթև, պետք է խախտենք վարակի տարածման շղթան. Դավիթ Գադելիա

Բոճորիշվիլիի անվան կլինիկայի ղեկավար Դավիթ Գադելիան, առկա համավարակաբանական իրավիճակի կապակցությամբ, գրառում է հրապարակում սոցիալական ցանցում:

Դավիթ Գադելիայի խոսքով, որպեսզի երկիրը ներկայիս իրավիճակից դուրս գա ավելի քիչ կորուստներով, անհրաժեշտ են ժամանակավորապես հրաժարվել որոշակի ադաթ-ծեսերից ու սահմանափակումներ:

Նրա խոսքով, համաշխարհային պատերազմ է ընթանում ՝ կորոնավիրուսային համավարակի տեսքով, որում Վրաստանը «ներքաշված է ոտքից գլուխ»:

«Համաշխարհային պատերազմը շարունակվում է, և մեր երկիրը, ցավոք, ոտից գլուխ ներքաշված է այս պատերազմի մեջ: Պատերազմի ժամանակ մարդկանց (բոլոր մակարդակներում ՝ երկրներ, գյուղեր, թաղամասեր) բնորոշ է խախտել ավանդույթները, սովորությունները, կամ երբեմն նույնիսկ մոռանալ դրանք: Դուք բոլորդ նկատում եք, որ ողջունելիս ոչ ոք ոչ մի տեղ ձեռք չի սեղմում, ողջունելի համբույր չկա (մեր երկրում դա սովորական էր): Նրանց համար, ովքեր դեռ կասկածում են պատերազմի կապակցությամբ, ես կասեմ. Դա այնքան աղաղակող պատերազմ է, որ վրացիներս ստիպված ենք դադարեցնել զոհվածների հանդեպ ամենակարևոր, աշխարհիկ հարգանքի նույնիսկ ամենաուժեղ ավանդույթները: Գրեթե բոլոր մահացածները, կովիդով հիվանդները, հուղարկավորվում են շատ շուտ: Շատ հաճախ `նույն օրը: Մենք մարդկանց հուղարկավորում ենք առանց հոգեհանգստի, հոգեհացի և պատշաճ սգի: Պատերազմ է, ժամանակ չկա սովորությունների համար ..

Շատ բաների համար ժամանակ չկա: Մենք պետք է հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք այս պատերազմից: Իմ կարծիքով ոչ էլ դեկտեմբերի 24-ից հունվարի 3-ը սահմանափակումների վերացումն է ճիշտ, մի նոր տարին անց կացնենք համեմատաբար թեթև, պետք է խախտենք վարակի տարածման շղթան: Բուժումից կարևոր և արդյունավետ է ՝ կանխարգելումը», – գրում է Դավիթ Գեդելիան