Ոչ չպետք է տրվենք պատրանքի, որ պարտության ենք մատնել կորոնավիրուսը, ոչ պարոնայք, եթե չհետևենք հանձնարարականներին, կարող է ունենանք միկրոպայթյուններ. Ամիրան Գամղրելիձե
Ոչ չպետք է տրվենք պատրանքի, որ պարտության ենք մատնել կորոնավիրուսը, ոչ պարոնայք, եթե չհետևենք հանձնարարականներին, կարող է ունենանք միկրոպայթյուններ. Ամիրան Գամղրելիձե

Ոչ չպետք է տրվենք պատրանքի, որ պարտության ենք մատնել կորոնավիրուսը, ոչ պարոնայք, կորոնավիրուսային վարակը երկրում դեռևս կա, և եթե չհետևենք հանձնարարականներին, ապա կարող ենք ունենալ միկրոպայթյուններ,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամղրելիձեն:

«Ես ցանկանում են նշել մի բան և օգտվել եթերներից, կոչ եմ անում բնակչությանը, չնայած այն բանին, որ Վրաստանը մնում է որոշակի օազիս մեր շուրջ գտնվող երկրների համեմատ, որտեղ մեզ հնարավորություն տրվեց պահել վարակի զարգացման տեմպերը և կանխել համընդհանուր համավարակը, չունենք հանդարտվելու պատճառ: Չպետք է տրվենք պատրանքի, որ պարտության ենք մատնել կորոնավիրուսը, ոչ պարոնայք, կորոնավիրուսային վարակը երկրում դեռևս կա, և եթե այս սահմանափակումների մեղմացման պայմաններում չհետևենք հանձնարարականներին, որոնք մշակվել են պետության, առողջապահության ոլորտի, հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից, ապա հնարավոր է ունենանք նմանատիպ միկրոպայթյուններ»,- ասել է Գամղրելիձեն:

Ըստ նրա, վերջին օրերին հաստատված դեպքերի քանակը խուճապի առիթ չի տալիս:

«Այս դեպքերը, որոնք մենք ունեցել ենք վերջին երեք օրերի ընթացքում, այսօր ՝11, երեկ ՝26, երեք օր առաջ ՝ութ, սա, այսպես ասենք վտանգավոր չէ և խուճապի առիթ չի տալիս: Սա չի նշանակում, որ ներքին տարածումը մեծ է: Մենք գիտենք գրեթե բոլոր դեպքերի ծագումը և այդ դեպքերը կառավարելի են: Երկրում կա բավարար քանակությամբ մահճակալ, ինչպես նաև բժշկական ոլորտը ամբողջությամբ պատրաստ է և այս ամենը կառավարելի է»,- նշել է Ամիրան Գամղրելիձեն: