Ուժգին անձրևը և քամին խնդիրներ են ստեղծել Սիղնաղիի, Լագոդեխիի և Գուրջաանիի մունիցիպալիտետներում
Ուժգին անձրևը և քամին խնդիրներ են ստեղծել Սիղնաղիի, Լագոդեխիի և Գուրջաանիի մունիցիպալիտետներում

Ուժգին անձրևը և քամին խնդիրներ են ստեղծել Կախեթիի շրջանի երեք մունիցիպալիտետներում:

Սիղնաղիի մունիցիպալիտետում կարկտահարվել է Անագա գյուղը, իսկ Գուրջաանիում՝ Ախաշենի գյուղը: Ջրատար խողովակները չեն դիմացել հորդառատ տեղումներին և հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերը Լագոդեխիում, ինչպես նաև՝ Գուրջաանիի մունիցիպալիտետի Վելիսցիխե, Մուկուզանի և Վազիսուբանի գյուղերում:

Գուրջաանիի քաղաքապետ Արչիլ Խանդամաշվիլու տեղեկությամբ, վնասի չափը հայտնի կդառնա վաղն առավոտյան:

Նրա խոսքով, համապատասխան հանձնաժողովն արդեն սկսել է աշխատանքը և մունիցիպալիտետի քաղաքապետարանը տուժած բնակչությանը կցուցաբերի օգնություն: