ՈՒշադիր հետևելու ենք, թե ինչպես կընթանա բիզնեսակտիվությունների բացման առաջին ժամանակաշրջանը, որից կախված է հետագա բացման ծրագիրը. Նաթիա Թուրնավա
ՈՒշադիր հետևելու ենք, թե ինչպես կընթանա բիզնեսակտիվությունների բացման առաջին ժամանակաշրջանը, որից կախված է հետագա բացման ծրագիրը. Նաթիա Թուրնավա

Այսօրվանից սկսվում է կետային սահմանափակումների մեղմացման հաջորդ փուլը, ամբողջ երկրի տարածքում բացվում են կարևոր բիզնեսակտիվությունները, առաջին հերթին ոչ պարենային առևտուրը, առևտրի կենտրոնները, փոքր և մեծ ցանցերի խանութներ,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, մեկնաբանելով կորոնավիրուսի համավարակի պատճառով հաստատված որոշակի սահմանափակումների վերացման հարցը:

Նախարարի խոսքով, Աջարիայում, որտեղ դրականության ցուցանիշը ցածր է, այսօրվանից ռեստորաններն ու սրճարանները բացվելու են բաց տարածքներում, ինչպես նաև բոլոր քաղաքներում, բացառությամբ Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութայիսիի, իր աշխատանքն է վերսկսել քաղաքային տրանսպորտը:

«ՈՒշադիր հետևելու ենք, թե ինչպես կընթանա բիզնեսակտիվությունների բացման առաջին ժամանակաշրջանը, որից կախված է հետագա բացման ծրագիրը: Ինչպես գիտեք, հերթում շուկաներն են, որոնք շուտով կբացվեն: Նաև Թբիլիսիում, Ռուսթավում և Քութայիսիում և այլ մեծ քաղաքներում իր բացմանն է սպասում ռեստորանային արդյունաբերությունը: Ես մեծ հույսեր ունեմ, որ բիզնեսի բացման առաջին փուլը հաջող կլինի»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Նախարարի խոսքով, հատկանշական է, որ այսօրվանից վերսկսվել են նաև կանոնավոր միջազգային չվերթները:

«Ընդունման ռեժիմը նույնպես մեղմացվել է, և, ինչպես գիտեք, մենք առանց սահմանափակումների հյուրընկալում ենք այցելուների ցանկացած երկրից, ովքեր ունեն պատվաստման սերտիֆիկատ: Այցելուներ շատ երկրներից կկարողանան Վրաստան մուտք գործել «Փի Սի Ար» թեստով և երրորդ օրը փորձարկում անցնելով, ինչը մեզ թույլ կտա հետզհետե ավելացնել զբոսաշրջային հոսքը»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: