ՈՒրուգվայը նվազագույն հաշվով պարտության է մատնել Սաուդյան Արաբիային (տեսանյութ)

«A» խմբի երկրորդ տուրի երկրորդ հանդիպմանը ՈՒրուգվայի դիմակայել է Սաուդյան Արաբիային և հաղթել նվազագույն հաշվով:

Հանդիպման միակ գոլը 22-րդ րոպեին խփել է ՈՒրուգվայի հավաքականի և Բարսելոնայի հարձակվող Լուիս Սուարեսը: Սաուդյան Արաբիայի դարպասապահ Մոհամեդ Ալովայսը թերի խաղաց դուրս գալու ժամանակ, որից լավ օգտվեց Սուարեսը և բացեց հաշիվը:

Մնացած ժամանակահատվածում հարավ ամերիկացիները խաղում էին հաշիվը պահպանելու համար, սակայն ստեղծել են մի քանի վտանգավոր պահ:

Սաուդյան Արաբիան խմբում զիջել է երկու հանդիպում և կորցրել փլեյօֆ անցնելու թեորիական շանսը: