Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասում է, որ «Covid-19»-ի դեմ պատվաստման գործընթացը պետք է արագացնել՝ «չպատվաստվածների համաճարակը» կանխելու համար
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասում է, որ «Covid-19»-ի դեմ պատվաստման գործընթացը պետք է արագացնել՝ «չպատվաստվածների համաճարակը» կանխելու համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասում է, որ «Covid-19»-ի դեմ պատվաստման գործընթացը պետք է արագացնել՝ «չպատվաստվածների համաճարակը» կանխելու համար:

Այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած իր ելույթում:

Օգոստոսի վերջին ԵՄ չափահաս բնակչության 70%-ը լիովին պատվաստված էր: Այնուամենայնիվ, պատվաստումների մակարդակի տարբերություն կա ԵՄ առանձին երկրների միջև:

«Եկեք ամեն ինչ անենք, որպեսզի սա չպատվաստվածների համաճարակ չդառնա», – ասվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության մեջ:

Նրա խոսքով, Եվրամիությունը հաջորդ տարի պատվաստանյութի լրացուցիչ 200 մլն դեղաչափ կհատկացնի երրորդ երկրներին: Իր խոսքում Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսեց ԵՄ առաջնահերթությունների մասին և կլիմայի փոփոխության դեմ պայքարը անվանեց որպես դրա գերակայություններից մեկը:

Նա կոչ է արել աշխարհի երկրներին ուժեղացնել պայքարը կլիմայի փոփոխության դեմ: Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, ԵՄ-ն կավելացնի աղքատ երկրներին ֆինանսական օգնությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար: