Ուրսուլա Ֆոն Դել Լեյեն. Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ պետք է ամրապնդվեն հարաբերությունները
Ուրսուլա Ֆոն Դել Լեյեն. Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ պետք է ամրապնդվեն հարաբերությունները

Եվրամիության ապագան սերտ կապված է հարևան երկրների և գործընկերների ապագայի հետ,- նշված հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դել Լեյենը՝ Եվրոպական դրացիական քաղաքականության և ընդլայնման եվրահանձնակատարի թեկնածուին, Օլիվեր Վարհելին ուղղված  նամակում:

Ուրսուլա Ֆոն Դել Լեյենը հունգարացի թեկնածու Օլիվեր Վարհելին տեղեկացրել է այն պարտականությունների մասին, որոնք նա կստանձնի պաշտոնում ընտրվելու դեպքում: Այդ թվում նա անվանել է նաև Արևելյան գործընկերությունը, որը պետք է անցնի հաջորդ աստիճանի:

Ուրսուլա Ֆոն Էլ Լեյենի մեկնաբանմամբ, պաշտոնին նշանակվելու դեպքում Օլիվեր Վարհելը Արևելյան գործընկերության շրջանակներում պետք է հարաբերությունն ամրապնդի վեց երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ:

Նամակում Ուրսուլա  Լեյենը նշել է, որ արդեն ընթացիկ խորհրդակցությունների միջոցով 2020 թվականի համար պետք է մշակված լինեն երկարաժամկետ քաղաքական նպատակների նոր փաթեթներ:

Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է նաև այն փաստը, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի օրենքի գերագույնությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, անկախ մամուլին և քաղաքացիական ներգրավվածությանը:

«Դուք կփորձեք արագացնել Ասոցացման պայմանագրի կատարումը, ինչպես նաև՝ խորացնել համընդգրկուն ազատ առևտրի տարածքները Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը նամակում: