Ուռեկիի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուռեկիի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել

Ուռեկիի եռահարկ հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով, հրդեհը բռնկվել է ձեղնահարկում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, շենքում միայն մեկ մարդ է եղել, և նա ժամանակին դուրս է եկել շենքից: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ըստ Շեկվեթիլիի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Վարդեն Ռուսիեշվիլիի, տեղում մոբիլիզացված են Ուռեկիի, Շեկվեթիլիի և Օզուրգեթիի փրկարար ջոկատները, օգնության են կանչվել Քոբուլեթիի և Փոթիի փրկարարական ջոկատները:

Այս պահին կրակը տեղայնացված է, ընթանում են հրդեհի մարման աշխատանքներ: