Ուրախությունը և տխրությունը երկվորյակ եղբայրներ են և մտապես ճանապարհորդում են միասին. Իլիա երկրորդ
Ուրախությունը և տխրությունը երկվորյակ եղբայրներ են և մտապես ճանապարհորդում են միասին. Իլիա երկրորդ

Այսօր այն օրն է, երբ մեր տերը, Հիսուս Քրիստոսը տոնականօրեն մտնում է Երուսաղեմ,-այսպես է դիմել Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը, Սուրբ Երրորդության տաճարում հավաքված հավատացյալներին:

Պատրիարքը շնորհավորել է բոլորին և նշել, որ ուրախությունը և տխրությունը երկվորյակ եղբայրներ են և մտապես ճանապարհորդում են միասին:

«Շնորհավորում եմ բոլորիդ ծաղկազարդը (Բզոբա), պետք է հիշենք, որ ուրախությունը և տխրությունը երկվորյակ եղբայրներ են և մտապես ճանապարհորդում են միասին: Այսօր այն օրն է, երբ մեր տերը, Հիսուս Քրիստոսը տոնականօրեն մտնում է Երուսաղեմ: Աստվածաշնչում գրված է, որ այդ օրը ողջ քաղաքն էր գնացել քաղաքի մուտքի մոտ և բոլորը աստվածացնում էին Հիսուս Քրիստոսին, մեր տիրոջը: Նրան դիմավորում էին իբրև թագավորի, սակայն Հիսուսը գիտեր ապագան և լացում էր, նա գիտեր, որ այս մարդիկ երեք օր անց նրան խաչելու են: Չպետք է վախենանք, երբ աստված մեծ դժվարությունների դեմ է կանգնեցնում, այդ դժվարությունները ճանապարհ են, որը պետք է անցնենք մենք: Թող աստված լինի ձեր պահապանը»,-ասել է Իլիա երկրորդը պատարագի ավարտից հետո: