ՈՒնենալու ենք ռազմավարական պլան, որը մինչև վերջ է հասցնելու այս գործը. Գիորգի Վաշաձե
ՈՒնենալու ենք ռազմավարական պլան, որը մինչև վերջ է հասցնելու այս գործը. Գիորգի Վաշաձե

Մենք ունենալու ենք ռազմավարական պլան, որը մինչև վերջ է հասցնելու այս գործը,-այս հայտարարությունը արել է «Նոր Վրաստան» կուսակցության լիդեր Գիորգի Վաշաձեն, վաղը խորհրդարանի շենքի դիմած ցույցի կապակցությամբ:

«Մեր միասնության դեմ ոչ մի բան չի կանգնելու, մենք հետևում էինք գործընթացին և անկեղծ կանգնած ենք եղել զավակ կորցրած հայրերի կողքին:

Անձամբ ես և բոլորը թույլ չենք տա, որ այս մարդկանց ճնշեն և այսօրվանից սկսվում է պայքարը ողջ Վրաստանի մասշտաբով: Մենք միավորվում ենք, որ այս իշխանությունները ավարտեն իրենց գործունեությունը: Այս համակարգը պետք է քայքայվի:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս երկու անձնավորությանը, որոնք ողջ Վրաստանին տեղեկացրել են իրենց ցավի մասին և արթնացրել ազգին: Ազգը միասնական է և ոչ մեկ չի կարող քայքայել դա»,-հայտարարել է Գիորգի Վաշաձեն: