ՈՒկրաինայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ
ՈՒկրաինայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ

ՈՒկրաինայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ: «Վերջին 24 ժամում «կովիդ 19»-ից մահացել է 72 վարակակիր: Երկրում մեկ օրում վարակը հաստատվել է 3103 մարդու մոտ:

Համապատասխան տվյալները հրապարակում է ՈՒկրաինայի առողջապահության նախարարությունը:

Բոլորից շատ դեպքերը գրանցվել են Կիևում – 428, ինչպես նաև Խարկովի շրջանում – 292 և Տերնոպոլում – 280:

Համավարակի տարածվելուց առ այսօր, ՈՒկրաինայում ընդհանուր առմամբ գրանցված է «կովիդ 19»-ով վարակման 151 859 դեպք: Ապաքինվել է 68 346 պացիենտ, մահացել է 3148 մարդ: