Ուկրաինայում ԼԳԲՏ համայնքի դեմ կայացել է բողոքի ցույց
Ուկրաինայում ԼԳԲՏ համայնքի դեմ կայացել է բողոքի ցույց

Կիևում ԼԳԲՏ համայնքի դեմ կայացել է բողոքի ցույց: Շուրջ 200 մարդ է հավաքվել քաղաքի կենտրոնում: Նրանք իշխանությունից պահանջում են ընդունել ԼԳԲՏ համայնքի դեմ օրենք:

Նման օրենք Ռուսաստանի դուման ընդունել էր 2013 թվականին: Այդ օրենքի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալել են ԼԳԲՏ համայնքի հարյուրավոր անդամների: Միջազգային կազմակերպությունների զեկույցներում, Ռուսաստանի քաղաքներում գրանցվում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պարբերական խախտման փաստեր:

Կիևում անցկացված հանրահավաքին ցուցարարները բացեիբաց հայտարարել են, որ Ուկրաինայում պետք է գործարկվի Ռուսաստանի Դաշնության նման օրենք, որի հիման վրա կարգելվի ԼԳԲՏ համայնքի քարոզչությունը: