Ուկրաինայում ընտրական պաստառների վրա Պորոշենկոյի մրցակից է բերված Պուտինը
Ուկրաինայում ընտրական պաստառների վրա Պորոշենկոյի մրցակից է բերված Պուտինը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Ուկրաինայի քաղաքներում հայտնվել են պաստառներ, որտեղ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի մրցակից է բերված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պորոշենկոյի և Պուտինի լուսանկարի տակ գրված է. «Ապրիլի 21-ը՝ որոշիչ ընտրություն»: Բիլբորդների լուսանկարները տարածվել են սոցիալակն ցանցերով:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների արդյունքում, առաջնությունը պատկանում է շոումեն և դերասան Վլադիմիր Զելենսկին: Երկրորդ տեղում է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին: