Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու ձևավորումը քաղաքական նախագիծ է. Վլադիմիր Պուտին
Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու ձևավորումը քաղաքական նախագիծ է. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիա շնորհելուն: Վլադիմիր Պուտինի գնահատմամբ, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ձևավորումը քաղաքական գործընթաց է, որի նպատակը ուկրաինացի և ռուս ժողովրդին բաժանելն է:

«Այս նախագծի նպատակն է ոչ միայն ազգային, այլև կրոնական ատելություն առաջ բերելու մեջ: Զուր չէ ասվում Կիևում, որ Ռուսաստանից անկախացել են»,- հայտարարել է Պուտինը:

Պուտինի խոսքով, Ուկրաինայի ավտոկեֆալ եկեղեցին, իրականում, Կոստանդնուպոլսի ենթակայության տակ է:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի եկեղեցին ավտոկեֆալի էր ստացել հունվարի 6-ին: