ՈՒկրաինայի նավերի վրա Ռուսաստանի գրոհը համարվում է միջազգային ծովային իրավունքի կոպիտ խախտում. Դավիթ Զալկալիանի
ՈՒկրաինայի նավերի վրա Ռուսաստանի գրոհը համարվում է միջազգային ծովային իրավունքի կոպիտ խախտում. Դավիթ Զալկալիանի

ՈՒկրաինայի նավերի վրա Ռուսաստանի գրոհը և նրանց տեղաշարժի խոչընդոտը համարվում է միջազգային ծովային իրավունքի կոպիտ խախտում,-այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին գրել է իր «թվիթերի» էջին:

Զալկալիանին արձագանքել է ՈՒկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին:

«Մենք ուշադիր հետևում ենք Ազովի ծովում և Քերչի նեղուցում տեղի ունեցող իրադարձություններին: ՈՒկրաինայի նավերի վրա Ռուսաստանի գրոհը և նրանց տեղաշարժի խոչընդոտը համարվում է միջազգային ծովային իրավունքի կոպիտ խախտում և վտանգ է սպառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը: Վրաստանը աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Կոչ ենք անում միջազգային համադաշնությանը, միջոցներ ընդունել իրավիճակի լիցքաթափման համար»,-գրել է Զալկալիանին:

Ռուսական ռազմանավերը կրակ են բացել ուկրաինական նավերի ուղղությամբ, որոնք տեղաշարժվում էին Մարիուպոլի նավահանգստում: Միջադեպի արդյունքում տուժել է ՈՒկրաինայի վեց քաղաքացի: ՈՒկրաինայի նախագահի ներկայացուցչի խոսքերով, ռուս սահմանապահները ձերբակալել են ՈՒկրաինայի 20-ից ավելի զինվորականի:

ՈՒկրաինայի անվտանգության խորհուրդը հանդես է եկել 60 օրյա պատերազմական իրավիճակի հայտարարման նախաձեռնությամբ: ՈՒկրաինայի նախագահը աջակցել է այդ առաջարկությանը: