ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ի կազմ մտցնելու փորձերը խախտում են «Մինսկի համաձայնագրի» իրականացման ջանքերը. Սերգեյ Լավրով
ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ի կազմ մտցնելու փորձերը խախտում են «Մինսկի համաձայնագրի» իրականացման ջանքերը. Սերգեյ Լավրով

ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ի կազմ մտցնելու փորձերը խախտում են «Մինսկի համաձայնագրի» իրականացման ջանքերը,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով, հյուսիսատլանտյան դաշինքը ոչ մի կապ չունի Ուկրաինայի խնդիրների հետ, և անընդհատ այն բանի կրկնելը, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի ընդլայնման շրջանակներում կհայտնվի դաշինքի կազմում, միայն խորացնում է այդ խնդիրները:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինայի կառավարության բարեփոխումները երկիրը ավելի են մոտեցնում ՆԱՏՕ-ին: