ՈՒկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով, Վլադիմիր Զելենսկիի կուսակցությունը 42 տոկոսով առաջատարն է
ՈՒկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով, Վլադիմիր Զելենսկիի կուսակցությունը 42 տոկոսով առաջատարն է

ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, հաշվված է քվեաթերթիկների 30 տոկոսը, որի համաձայն նոր կանչի ռադայում հայտնվելու է հինգ կուսակցություն:

Ձայների մեծամասնությամբ առաջատարը Վլադիմիր Զելենսկիի «ժողովրդի ծառան» կուսակցությունն է, ռուսամետ «ընդիմադիր պլատֆորմ-կյանքի համար» կուսակցությունը հավաքել է 12 տոկոս, նախկին նախագահ Պորոշենկոյի «եվրոպական համերաշխությունը» 8 տոկոս, Յուլյա Տիմոշենկոյի «բատկիվշինան» 8 տոկոս, իսկ Սվիատոսլավ Վակարչուկի կուսակցությունը 6 տոկոս:

Ինչ վերաբերում է մեկմանդատանոց շրջաններին, ՈՒկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով, այստեղ առաջատարը կրկին Վլադիմիր Զելենսկիի կուսակցությունն է:

Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլիի «նոր ուժերի շարժում» կուսակցությունը մեծամասնական շրջաններում հավաքել է 0,47 տոկոս:

Ինչ վերաբերում է ակտիվությանը, վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է բնակչության 49,84 տոկոսը, որը պատմական նվազ ցուցանիշն է: