ՈՒկրաինայի համար ԱՄՆ-ի օգնությունը չի սահմանափակվելու միայն Javelin համակարգերի մատակարարմամբ
ՈՒկրաինայի համար ԱՄՆ-ի օգնությունը չի սահմանափակվելու միայն Javelin համակարգերի մատակարարմամբ

ՈՒկրաինայի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությունը չի սահմանափակվելու միայն հակատանկային Javelin համակարգերի մատակարարմամբ: ՈՒկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ, Կուրտ Վոլկերի հայտարարությամբ, հակատանկային համակարգերի մատակարարումը լինելու է օգնության մի մասը:

«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ը Օբամայի նախագահության օրոք համագործակցում էր ՈՒկրաինայի հետ անվտանգության ոլորտում, սակայն որոշակի սահմանափակումներով, այն չէր նախատեսում  լուրջ սպառազինություն: Թրամփի վարչակազմը հանել է այդ սահմանափակումները, որը լուրջ փոփոխություններ է նախատեսում ԱՄՆ-ՈՒկրաինա հարաբերություններում: Մեր նպատակն է, որ կարգավորվի ուկրաինական բանակի սպառազինության հարցը, մեծանա նրա հնարավորությունները և երկիրը հնարավորություն ունենա պաշտպանել իրեն»,-նշել է Կուրտ Վոլկերը: