Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիան հայտարարելը պատմական ձեռքբերում է. Մայք Փոմփեո
Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիան հայտարարելը պատմական ձեռքբերում է. Մայք Փոմփեո

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիան հայտարարելը գնահատում է պատմական ձեռքբերում:  Այս մասին ասվում է պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությում, որը տարածել է պետական դեպարտամենտը:

«Հունվարի 6-ին Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիան հայտարարելը պատմական ձեռքբերում է, քանի որ Ուկրաինան ձգտում է սեփական ապագայի որոշմանը: Այս հրաշալի պահին, Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատում է Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության նկատմամբ կայուն աջակցություն»,- ասվում է Փոմփեոյի հայտարարությունում: