Ուկրաինայի 9-րդ գումարման Ռադան այսօր անցկացնելու է առաջին նիստը
Ուկրաինայի 9-րդ գումարման Ռադան այսօր անցկացնելու է առաջին նիստը

Ուկրաինայի 9-րդ գումարման Ռադան այսօր անցկացնելու է առաջին նիստը: Ինչպես գրում է ուկրաինական մամուլը, Ռադայի առաջին նստաշրջանին քննարկելու են խորհրդարանում կառավարող պաշտոնին նորընտիր պատգամավորների նշանակման և նախարարների կաբինետի անդամների թեկնածուների հարցը:

Օրենսդրական առաջին նախաձեռնություններից մեկը, որ ներկայացնելու են պատգամավորներին, խորհրդարանի անդամների անձեռնմխելիության չեղարկումն է:

Հուլիսին անցկացված ընտրությունների արդյունքում Ուկրաինայի Ռադայում Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառան» կուսակցությունը 426-ից ստացել է 254 մանդատ: