Ուկրաինական մամուլ. Վլադիմիր Զելենսկին Վարշավայում հանդիպելու է Սալոմե Զուրաբիշվիլուն
Ուկրաինական մամուլ. Վլադիմիր Զելենսկին Վարշավայում հանդիպելու է Սալոմե Զուրաբիշվիլուն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վարշավայում հանդիպելու է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն:

Ուկրաինական «Ունյան» հրատարակության տեղեկությամբ, Ուկրաինայի նախագահը օգոստոսի 31-ին և սեպտեմբերի մեկին Վարշավա է մեկնում Երկրորդ աշխարհամարտի 80-ամյա հոբելյանին ներկա գտնվելու: Ինչպես հայտնում է ուկրաինական մամուլը, Ուկրաինայի առաջնորդը սեպտեմբերի մեկին հանդիպելու է արտասահմանցի մի քանի առաջնորդի հետ:

«Արդեն հաստատված են Բելգիան, Լիտվան, Վրաստանը»,- հայտարարել են Զելենսկիի շրջապատում:

Վարշավայում նախատեսված հիշատակի  միջոցառումներին Ռուսաստանի նախագահը հրավիրված չէ: