ՈՒկրաինացի և լեհ դատավորները, ինչպես նաև Լադո Ճանտուրիան չեն համաձանվում այն որոշման հետ, որ 2008 թվականին, ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ իրադարձությունները չէին ենթարկվում Ռուսաստանի իրավասություններին
ՈՒկրաինացի և լեհ դատավորները, ինչպես նաև Լադո Ճանտուրիան չեն համաձանվում այն որոշման հետ, որ 2008 թվականին, ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ իրադարձությունները չէին ենթարկվում Ռուսաստանի իրավասություններին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ուկրաինացի դատավոր՝ Աննա Յուդկովսկայան, ինչպես նաև լեհ Քշիշտոփ Վոյտիչեկը և Լադո Ճանտուրիան համաձայն չեն մեծ պալատի դատավորների մեծամասնության որոշման հետ, որ 2008 թվականի պատերազմի ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները չեն ենթարկվել Ռուսաստանի իրավասություններին,- այս մասին դատավոր Աննա Յուդկովսկայան գրել է իր «Ֆեյսբուքի» էջում:

Ինչպես պարզաբանել է Ստրասբուրգի դատարանը, հայցի այս մասը անընդունելի ճանաչելու մասին որոշումն ընդունվել է հաշվի առնելով մեծ թվով զոհերի և վիճելի միջադեպերի, ներկայացված ապացույցների ծավալի և համապատասխան հանգամանքները պարզելով:

Ինչպես գրում է դատավոր Աննա Յուդկովսկայան, նա, Քշիշտոփ Վոյտիչեկը և Լադո Ճանտուրիան համաձայն չեն այս փաստարկների հետ:

«Silent enim leges inter arma» («Օրենքը լռում է պատերազմի ժամանակ») մեր թվարկությունից առաջ առաջին դարում Մարկուս Տուլիուս Ցիցերոնի կողմից գրված այս Լատինական գրառումը հաստատվել է այս դատարանի մեծամասնության կողմից: Գտնում ենք, որ մեր ժամանակներում մենք շատ հեռու ենք պատմական համատեքստից և չնայած հարգանքին, մենք համաձայն չենք մեծամասնության եզրակացության հետ, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլի իրադարձությունները (2008 թ. Օգոստոսի 8-12-ը) Ռուսաստանի իրավասության տակ չեն եղել», – գրել է Ստրասբուրգի դատարանի ուկրաինացի դատավորը:

«Մենք ցնցված ենք այս փաստարկներից: Մեր կարծիքով, այս դատարանի դերը հենց առաջնահերթ բարդ խնդիրների լուծման մեջ է», – ասվում է դատավորի հայտարարության մեջ:

Ստրասբուրգի դատարանը հրապարակել է 2008 թվականի պատերազմի մասին իր որոշումը: Գործը վերաբերում էր Վրաստանի կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնության հանդեպ մեղադրանքներին, որոնք վերաբերում են հռչակագրի տարբեր խախտումներին, մասնավորապես, դրանք կապված են 2008 թվականի օգոստոսին՝ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև զինված հակամարտության հետ: Դատարանը որոշեց, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլը (2008 թ. Օգոստոսի 8-12-ը) և այլ իրադարձություններ, որոնք տեղի ունեցան ռազմական գործողությունների ակտիվ փուլի դադարեցումից հետո, այսինքն `2008 թ. Օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրից հետո, պետք է տարանջատվեն: Դատարանը հաշվի է առել կողմերի ներկայացրած դիտարկումները և բազմաթիվ այլ փաստաթղթեր, ինչպես նաև միջազգային կառավարական և հասարակական կազմակերպությունների զեկույցները: Բացի այդ, դատարանը լսել է 33 վկայի: