ՈՒկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ սահմանված Եվրամիության տնտեսական պատժամիջոցները երկարաձգվել են վեց ամսով
ՈՒկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ սահմանված Եվրամիության տնտեսական պատժամիջոցները երկարաձգվել են վեց ամսով

ՈՒկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ սահմանված Եվրամիության տնտեսական պատժամիջոցները երկարաձգվել են վեց ամսով: Այս մասին հայտնում է «Ռոյթերսը»՝ հիմնվելով Եվրամիության խորհրդի վրա:

Եվրամիությունը Ռուսաստանի էներգետիկ, ֆինանսական և ռազմական հատվածների դեմ պատժամիջոցներ է հաստատել Ուկրաինայի հակամարտության մեջ Մոսկվայի դերակատարության համար և սահմանափումների ռեժիմը երկարաձգվել է շատ անգամ, քանի որ Ռուսաստանում հայտարարում են, որ բռնակցված ղրիմը չի վերադարձնելու ՈՒկրաինային և կշարունակի Դոմբասում օգնել անջատողականներին:

Պատժամիջոցները պաշտոնապես երկարաձգվել են մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը, որից հետո Եվրամիության  առաջնորդները կքննարկեն հետագա փոփոխությունները: