Ուգանդայի նախագահը Թրամփին սիրում է իր ուղղամտության համար
Ուգանդայի նախագահը Թրամփին սիրում է իր ուղղամտության համար

Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենին խոստովանել է, որ սիրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Հունվարին Թրամփին մեղադրել էին այն բանի համար, որ նա կոնգրեսականների հետ միգրացիայի հարցի քննարկման ժամանակ աֆրիկյան երկրներն անվանել էր խուլ ծակուռներ: Թրամփն ինքը հերքել է, թե նման բան է ասել:

Աֆրիկյան Միությունը այդ խոսքերը գնահատել էր ռասիստական և Թրամփից պահանջել էր ներողություն խնդրել:

«Ամերիկան պատմության մեջ լավագույն նախագահն ունի»,- Արևելաաֆրիկյան օրենսդիր ասամբլեայի բացման արարողությանը, ներկաների ծիծաղի ուղեկցությամբ հայտարարել է Մուսևենին: Արարողությունը տեղի է ունեցել Ուգանդայի մայրաքաղաք Կամալայում:

«Ես սիրում եմ Թրամփին, որովհետև նա աֆրիկացիների հետ խոսում է առանց ձևականությունների և ազնվորեն: Աֆրիկացիները պետք է լուծեն իրենց խնդիրները, այժմ նրանք չափազանց թույլ են»,- ասել է նախագահը:

Մուսևենիի ասածը հակադրվում է շատ այլ երկրների ղեկավարների կարծիքին, որոնք դատապարտել են Թրամփի հայտարարությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ համակարծիք է աֆրիկյան առաջնորդների վրդովմունքին: Երկուշաբթի Հաիթիի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել իրենց երկրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի անհարգալից արտահայտությունների կապակցությամբ: