Ի՞նչ սահմանափակումներ են մեղմացվում և ուժի մեջ մնում դեկտեմբերի 24-ից
Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմվի, – այս մասին հայտարարել է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Մայա Ցքիտիշվիլին:
Համակարգող խորհուրդը որոշեց, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումները ամբողջությամբ չեն մեղմացվի.
- Քաղաքային տրանսպորտի սահմանափակումները ուժի մեջ են Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում:’
- Երկրի ողջ տարածքով միջքաղաքային տրանսպորտի սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ: Մասնավոր տրանսպորտային միջոցներով տեղաշարժը կրկին կլինի թույլատրելի
- Տոնավաճառները չեն բացվի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել՝ կանոնների լիակատար պաշտպանության պայմանով
- Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը վերոհիշյալ քաղաքներում կորոնավիրուսի-անվտանգության բոլոր կանոնների պահպանման դեպքում առևտրի օբյեկտները կվերսկսեն աշխատանքը.
- Բիզնեսի հետ նախնական խորհրդատվության արդյունքում հաշվի են առնված լրացուցիչ կանոնակարգեր. Խանութի աշխատանքային ժամերն են 07:00 – 19:00
- Սպառողների մուտքի առևտրի տարածք կթույլատրվի հոսքի խիստ կառավարմամբ
- Խանութի յուրաքանչյուր 20 մ տարածքի վրա թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ հաճախորդի ներկայությունը
- Հաճախորդների հերթերը պետք է կառավարվեն խանութների ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Զեղչի գովազդները հայտարարվելու են հիմնականում առավոտյան և (կամ) առցանց վաճառքի դեպքում;
- Հագուստի խանութներում հանդերձարանները չեն աշխատի
- Այնուամենայնիվ, սպառողների շահերը պաշտպանելու համար խանութները պետք է թույլ տան ապրանքը վերադարձնել կամ փոխանակել մեկ ամսվա ընթացքում, և դա պետք է տեղի ունենա միայն փետրվարի մեկից հետո
- Արգելվում է առևտրի կենտրոններում սննդի կետերի գործունեությունը, ներառյալ դուրս տանելու ծառայությունները
- Բոլոր տարածքներում և խանութից դուրս հերթերի ժամանակ պետք է պահպանվեն սոցիալական հեռավորության և շնչադիմակ կրելու պահանջները
- Առևտրի օբյեկտների կառավարումն ամբողջովին պատասխանատվություն է կրում վերոնշյալի համար
- Ցանկացած խախտման դեպքում օբյեկտների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ ինչպես տուգանքներ, այնպես էլ գործունեության կասեցում
- Մինչ օրս, լեռնադահուկային հանգստավայրերից բացի, հյուրանոցներն ու դրանց կից ռեստորանները գործել են միայն հյուրանոցների հյուրերին սպասարկելու համար: Արգելվում է մշակութային և այլ ժամանցային միջոցառումների կազմակերպումը
- Հյուրանոցների ռեստորանները բաց կլինեն միայն մինչև 21:00-ն, իսկ 21:00-ից թույլատրվում է միայն սենյակային սպասարկում
- Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջ երկրում շարունակում են գործել միայն առաքման ծառայության միջոցով
- Ողջ երկրում ժամը 21:00-ից մինչև 05:00-ն, ինչպես հետիոտնի, այնպես էլ մեքենայի տեղաշարժի արգելքը մնում են ուժի մեջ: Բացառություններ կլինեն Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին և Սուրբ Ծննդյան նախօրեին՝ հունվարի 6-ին: Չնայած այս բացառություններին, համակարգող խորհուրդը բնակչությանը կոչ է անում տոները նշել ընտանեկան սերտ շրջապատում:
«Ինչպես գիտեք, միջգերատեսչական համակարգող խորհուրդը ակտիվորեն աշխատում էր փորձագետների, համաճարակաբանների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ սահմանված սահմանափակումները դեկտեմբերի 24-ից ի վեր մեղմելու նպատակահարմարության շուրջ:
Բոլորս հստակ տեսնում ենք, որ նոյեմբերի 28-ից ի վեր դրված սահմանափակումներն ուղղակիորեն ազդել են վարակի տարածումը դանդաղեցնելու և համաճարակի կայունացման վրա: Չնայած վարակման օրական ցուցանիշի նվազմանը, վարակման մակարդակը դեռ շարունակում է մնալ բարձր:
Միայն այսօր ինտենսիվ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է վարակի 3 064 դեպք, հիվանդանոցներում բուժվում է 6 358 քաղաքացի»,- հայտարարել է Ցքիտիշվիլին: