ՈՒսումնական տարին վերսկսվելու է հենց այն ռեժիմում, ինչպես հայտարարել ենք. Գիորգի Գախարիա
ՈՒսումնական տարին վերսկսվելու է հենց այն ռեժիմում, ինչպես հայտարարել ենք. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, ուսումնական գործընթացը իրականացվելու է ըստ ծրագրի:

Նրա խոսքով, կառավարությունը չի պատրաստվում վարակը կանխելու նպատակով ընդունել համակարգային սահմանափակումներ, բայց սոցիալ-տնտեսական խնդիրներից խուսափելու նպատակով, անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու է նպատակային, տեղական միջոցառումներ:

«ՈՒսումնական գործընթացը կվերսկսվի ճիշտ այնպես, ինչպես մենք հայտարարել ենք: Ցանկացած մեր գործողություն, որն իրականացվելու է վարակի տարածման դեմ, կլինի նպատակային և լոկալ: Համակարգային փակումներ, արգելափակումներ և այլ սահմանափակումներ այս փուլում չեն նախատեսվում: Մենք դա կարող ենք հեշտությամբ անել, սակայն դրան կհետևի լուրջ սոցիալ-տնտեսական խնդիր: Հետևաբար, որպեսզի նորմալ կենսապայմանների պայմաններում վարակի տարածումը համեմատաբար ցածր լինի, մենք պետք է կրենք շնչադիմակ, պահպանենք սոցիալական հեռավարություն և հաճախակի լվանք ձեռքերը»,- ասել է Գախարիան:

Թողնել մեկնաբանություն