Ունենք ռազմավարական գործընկերոջ լիակատար աջակցությունը այն մասին, որ Եվրաատլանտյան կառույցներին մեր ինտեգրումը պետք է արագացվի. Բադրի ջափարիձե
Ունենք ռազմավարական գործընկերոջ լիակատար աջակցությունը այն մասին, որ Եվրաատլանտյան կառույցներին մեր ինտեգրումը պետք է արագացվի. Բադրի ջափարիձե

«Լելոն հանուն Վրաստանի» կուսակցության անդամ, Բադրի Ջափարիձեի հայտարարությամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար, Ֆիլիպ Ռիկերի և պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ խոսեցին քաղաքացիներին հուզող բոլոր լուրջ հարցերի մասին:

«Դրանք անվտանգության մարտահրավերներն էին, երկրի ներքաղաքական գործընթացները, արդարադատության բարեփոխումները, Միացյալ Նահանգների ներգրավմամբ և Շառլ Միշելի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը: Այնպես որ, քննարկվեցին բոլոր այն հարցերը, որոնք հուզում են մեր համաքաղաքացիներին», – հայտարարել է Ջափարիձեն:

Նրա պարզաբանմամբ, երկիրն ունի ռազմավարական գործընկերոջ լիակատար աջակցությունը այն մասին, որ Եվրաատլանտյան կառույցներին մեր ինտեգրումը պետք է արագացվի:

«Մենք լիակատար աջակցություն ունենք ԱՄՆ-ից, տեսնում ենք, որ ակտիվացել են մեր ռազմավարական ընկերների այցերը մեր երկիր, ինչը վկայում է այն մասին, որ ռազմավարական գործընկերոջ ներգրավվածությունը կավելանա: Շատ կարևոր է, որ մենք ունենանք մեր ռազմավարական գործընկերոջ լիակատար աջակցությունը, Եվրատլանտյան կառույցներին մեր անդամակցության արագացումն ապահովելու գործում: Մենք պետք է այնպես անենք, որ իրականացնենք բոլոր բարեփոխումները, որոնք նախատեսված են փաստաթղթով, որին միացել ենք և որի իրականացումը, բարեփոխումների իրականացումը կյանքում կարագացնի Եվրաատլանտյան կառույցներին մեր ինտեգրումը»,- հայտարարել է Բադրի Ջափարիձեն:

Թողնել մեկնաբանություն