Ունենք հատուկ պահեստային տարածքներ, որտեղ այն 9 դիմորդները, ովքեր շփում են ունեցել վարակակիր դիմորդի հետ, կհանձնեն քննությունները
Ունենք հատուկ պահեստային տարածքներ, որտեղ այն 9 դիմորդները, ովքեր շփում են ունեցել վարակակիր դիմորդի հետ, կհանձնեն քննությունները

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն հայտարարում է, որ գոյություն ունեն հատուկ պահեստային տարածքներ, որտեղ այն 9 դիմորդները, ովքեր շփում են ունեցել կորոնավիրուսի վարակակիր դիմորդի հետ, հնարավորություն կունենան, հետագայում մասնակցել քննություններին:

Ինչպես հայտարարել է Սոփո Գորգոձեն, մանրակրկիտ կպաշտպանվեն բոլոր այն հանձնարարականները, որոնք տալիս են մասնագետները:

«Ինչ վերաբերում է այսօրվա դեպքին, պարզ է,  դրան պատրաստ էինք: Ունենք հատուկ պահեստային տարածքներ, որտեղ այդ 9 դիմորդները անվտանգության առավել պաշտպանության և հանձնարարականներին համապատասխան կհանձնեն քննությունները: Ինչ վերաբերում է աշխատանքներն ստուգելուն, այս առումով ևս, պատրաստվում էին, որ աշխատանքներն անցնեին մի քանի օրյա կարանտին: Այնուհետև մեր օպերատորները ձեռնոցների, բժշկական դիմակի, վահանի միջոցով կիրականացնեն սկաներավորում, այսպիսով, այս առումով ևս խնդիր չի լինի»,- հայտարարել է Սոփո Գորգոձեն:

Թողնել մեկնաբանություն