Ուկրաինայի նախագահի թեկնածուների բանավեճն այսօր կայանալու է Կիևի օլիմպիական մարզադաշտում
Ուկրաինայի նախագահի թեկնածուների բանավեճն այսօր կայանալու է Կիևի օլիմպիական մարզադաշտում

Ուկրաինայի նախագահի թեկնածուների բանավեճն այսօր կայանալու է Կիևի օլիմպիական մարզադաշտում: Պետրո Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկիի բանավեճի համար բոլոր տեղերը զբաղեցված են: Մարզադաշտը նախատեսված է 70 հազար մարդու համար: Բանավեճն սկսվելու է տեղի ժամանակով 19:00-ին:

Երեկ Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն դիմել է բնակչությանը և կոչ արել ընտրություններում աջակցել իրեն: Պորոշենկոն նշել է, որ հարգում է այն քաղաքացիների ընտրությունը, որոնք աջակցել են իր մրցակցին:

Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 21-ին: Առաջին փուլում Վլադիմիր Զելենսկին ստացել էր ընտրողների 30,24 տոկոս ձայները, իսկ Պետրո Պորոշենկոն՝ 15,94 տոկոս:

Թողնել մեկնաբանություն